բաց դաս

 

2018թ-ի հոկտեմբերի 24-ին դպրոցում տեղի ունեցավ բաց դաս 3-րդ դասարանում մայրենի առարկայից: Թեման՝ Հ.Թումանյանի ,,Ամենից լավ տունը,,: Դասվար Գ. Գասպարյանը ինտեգրված դասի պլանավորմամբ /մայրենի,տեխնոլոգիա, կերպարվեստ/ աշակերտի համար ստեղծեց ինքնատիպ, հայրենասիրական, ճանաչողական մտածողություն,որը դասը դարձրեց իր տեսակով յուրահատուկ ու արդյունավետ: