Դպրոցի պատմություն

 

ՀՀ Սյունիքի մարղի <<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ը գտնվում է  Կապան քաղաքի վարչական շրջանում գտնվող Ներքին Հանդ գյուղում: Դպրոցը հիմնադրվել է 1984թ-ին և սկսեց գործել որպես գիշերօթիկ դպրոց` Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցի մասնաճյուղ,  որտեղ սովորում էին մտավոր թույլ զարգացած շուրջ 150 աշակերտներ:  1991թ-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը  դպրոցը տեղափոխեցին  Կապանի գիշերօթիկ դպրոց,իսկ գյուղի դպրոցը գործեց որպես<<Ներքին Հանդի 8-ամյա դպրոց>>: Պատերազմական իրավիճակի  պատճառով 1993թ-ին դպրոցը տեղափոխվեց  ք. Քաջարանի թիվ 2 դպրոցը: 1996թ-ին  ցյուղը վերաբնակեցվեց և նորից գործեց  դպրոցը:  1997թ-ից որպես  <<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ: